Կարևոր իրադարձություններ

Սի Ցզինպինը շնորհավորում է Թրամփին չինական Նոր տարվա կապակցությամբ

16 Հունվար, 2020 13:42
Սի Ցզինպինը շնորհավորում է Թրամփին չինական Նոր տարվա կապակցությամբ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ գալիք լուսնային Նոր տարվա կապակցությամբ:

«Մի քանի օրից կգա լուսնային Նոր տարին` Գարնանային փառատոնը, Չունջին », – մեջբերում է ТАСС-ը Սի Ցզինպինի խոսքը:

Բացի ԱՄՆ նախագահից, Չինաստանի առաջնորդը շնորհավորել է նաև նրա տիկնոջը և ընտանիքի մնացած անդամներին:

Նա նաև ավելացրել է, որ պատրաստ է սերտ կապեր պահպանել Ամերիկայի նախագահի հետ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը և Չինաստանի Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Լյու Լին Նա-ն պայմանագիր են ստորագրել Վաշինգտոնում առևտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին