Փարիզի փողոցներով անցել է մեքենաների շքերթ, որոնք տասնամյակների ընթացքում նկարահանվել են գլխավոր լրտեսի մասին ֆիլմերում։
Մոտ 20 ավտոմեքենաները, որոնք վերջին 40 տարում մասնակցել են Բոնդի մասին ֆիլմերի նկարահանումներին, անցել են փողոցներով որպես ֆիլմի նոր մասի՝ «Սպեկտրի» գովազդ։
Aston Marton DB10-ի գլխավորած ավտոշարասյունն անցել է Ելիսեյան դաշտերով և հասել Էյֆելյան աշտարակին։ Ի տարբերություն ավանդական մրցավազքերի, որոնք առկա են բրիտանացի լրտեսի մասին յուրաքանչյուր ֆիլմում, մեքենաները շարժվել են դանդաղ՝ հայտնում է The Local-ը։
Մեծ Բրիտանիայում «Սպեկտրը» վարձույթ դուրս կգա հոկտեմբեր 26-ին, իսկ Ֆրանսիայում պրեմիերան կկայանա նոյեմբերի 11-ին։