Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ․ Հայկ Սարգսյան

07 Հուլիս, 2019 22:19
Հեղինակ՝ Հայկ Սարգսյան
Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ․ Հայկ Սարգսյան

«Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,
Տևական ժամանակ է մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իմ դեմ:

Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ և կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։ 

Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ։

Լրատվական համարվող կայքերից՝ վիրավորանքի միջոցով պատճառված վնասի փոխհատուցման համար պահանջվող գումարներն ամբողջությամբ փոխանցելու եմ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Իմ հիմնական աշխատանքից չշեղվելու համար այս ողջ գործընթացով լիազորել եմ զբաղվել փաստաբան Տիգրան Հայրապետյանին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին