Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 14-ին Շիրակի մարզի Գետք գյուղի մերձակայքում գտնվող անասնագոմում սպանվել էր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Հարություն Գրիգորյանի եղբայրը: Սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է Արման Կատունյանը, ով Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետն էր՝ հանգուցյալ Հարություն Գրիգորյանի հարևանը:
Հաշվի առնելով գործի մասնակից փաստաբանների բացակայությունը՝ այլ գործի շրջանակներում զբաղված լինելու պատճառաբանությամբ, դատարանը հետաձգեց դատալսումը:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 30-ին: