Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը պայթուցիկ սարք չեն հայտնաբերել ոստիկանության 6-րդ վարչության դիմաց

12 Հունիս, 2019 18:59
Ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը պայթուցիկ սարք չեն հայտնաբերել ոստիկանության 6-րդ վարչության դիմաց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 12-ին, ժամը 15:33-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգիական խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:
 
 Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը տեղազննել են տարածքը. արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին