Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ է տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում

12 Հունիս, 2019 16:14
Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ է տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում

Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին