Կարևոր իրադարձություններ

Կինը չի լսել անձնակազմին և իրեն ու որդուն փրկել է այրվող ինքնաթիռից

09 Մայիս, 2019 21:05
Կինը չի լսել անձնակազմին և իրեն ու որդուն փրկել է այրվող ինքնաթիռից

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռից առաջինը փրկվել են մայրն ու երեխան, որովհետև կինը չի լսել անձնակազմին, վազել է ինքնաթիռի առջևի մաս և փրկվել։ Այդ պատմությունը պատմել է Mash տելեգրամ–ալիքը։

Մարդիկ խուճապի մեջ չեն ընկել, երբ կայծակը հարվածել է Sukhoi Superjet 100–ին, և նրանք նույնիսկ չեն բարձրացել իրենց տեղերից։

Բայց ուղևորներից մեկը` Յուլյա Մարչենկովան, որը նստած է եղել յոթերորդ շարքում, որոշել է արձակել իր և 12–ամյա որդու գոտիները և վազել ինքնաթիռի առջևի մաս։ Այդ ընթացքում բորտուղեկցորդները փորձել են նրան վերադարձնել իր տեղը։

«Բայց կինը չի լսել. նա գրկել էր որդուն և պատրաստ էր գնալ մինչև վերջ։ Հենց այդ պատճառով նրանք առաջինն են դուրս եկել», – հաղորդում է տելեգրամ–ալիքը։

Յուլյան ծրագրավորող է, աշխատում է Մուրմանսկի շրջանի ոստիկանությունում, ամուսինն աշխատել է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում։ Նրանց որդին` Սաշան, շատ է սիրում ծնողներին, հաղթում է մրցույթներում և երազում է գնալ ծնողների հետքերով։

 

Լրահոս

Դիտել ավելին