Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում աշխատանք է փնտրում մոտ 82 հազար մարդ. ԱՎԾ-ն նոր տվյալներ է հրապարակել

01 Մայիս, 2019 14:17
Հայաստանում աշխատանք է փնտրում մոտ 82 հազար մարդ. ԱՎԾ-ն նոր տվյալներ է հրապարակել

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 81 914 մարդ։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2018-ի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 4 տոկոսով։

Աշխատանք փնտրողներից գործազուրկների թիվը 64 618 է, ինչը 2018-ի հունվարի 1-ի համեմատ նվազել է 7,4 տոկոսով: Մարզերից ամենաշատ աշխատանք փնտրողները Շիրակի մարզում են՝ 15 451, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 1 301: Երեւանում աշխատանք է փնտրում  12 562 մարդ, Լոռիում՝ 9 582,  Կոտայքում՝ 9 301։

Աշխատանք փնտրողների թվով 5-րդ տեղում Արմավիրի մարզն է՝ 7 641, 6-րդ տեղում է Արարատի մարզը՝ 7 438:

Նշենք, որ աշխատանք փնտրողների թվում առավել շատ են կանայք ՝ 54 211 (66,2 տոկոս): Գործազուրկների մեջ կանանց թիվը 43 108 է (66,7 տոկոս):

Գործազուրկների թվով նույնպես առաջատարը Շիրակի մարզն է, որտեղ աշխատանք չունի 11 968 մարդ։ Այստեղ գործազրկությունը 2018-ի համեմատ նվազել է 6,7 տոկոսով: Գործազուրկների թվով Շիրակի մարզին հաջորդում են Լոռին (9078) ու Երևանը (9077)։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին