Կարևոր իրադարձություններ

Խորվաթիայում պաշտոնապես թույլ են տվել մարիխուանայի օգտագործումը

16 Հոկտեմբեր, 2015 10:22
Խորվաթիայում պաշտոնապես թույլ են տվել մարիխուանայի օգտագործումը

Խորվաթիայում պաշտոնապես թույլ են տվել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը, հաղորդում է korrespondent.net-ը։

Չնայած նրան, որ պաշտոնապես որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի օրվանից, խորվաթական լրատվամիջոցները նշում են, որ դեռ երկրի տարածքում չի գրանցվել ոչ մի դեղամիջոց, որը կպարունակեր մարիխուանայի ակտիվ բաղադրիչ տետրահիդրոկանաբինոլը։

Մարիխուանայի օրինականացման մասին որոշումն ընդունվել է այդպիսի նորամուծությունների աջակիցների՝ ամիսներ տևած արշավից հետո: Նրանք մասնավորապես պահանջել են օրինականացնել մարիխուանան քաղցկեղով, սկլերոզով և ՁԻԱՀ-ով հիվանդների տանջանքները թեթևացնելու համար:

Խորվաթիայի առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ տնային պայմաններում մարիխուանայի աճեցումն անօրինական է շարունակում մնալ և որ դրա ձեռքբերման դեղատոմսը կարող է գրել միայն բժիշկը։

Օրենքները նախատեսում են, որ մեկ հիվանդը կարող է ստանալ ամսական սահմանափակ չափաբաժնով մարիխուանա։

 

Լրահոս

Դիտել ավելին