Երեկ տեղի ունեցավ «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ» մրցաշարի բացման արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից մրցաշարը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ:
«Ֆեդերացիայի նախագահի գավաթին» մասնակցող 65 մարզիկները ներկայացնում էին Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոցը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը, Վանաձորի թիմը և անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թիմով էր հանդես գալիս Բանակի կենտրոնական մարզական ակումբը:
Ուժեղագույն մարզիկները, ովքեր զորակոչվել էին պարտադիր զինվորական ծառայության, այժմ ներկայացնում են բանակի մարզական ակումբը:
Այս մրցաշարին բացի ավանդական վարժություններից հանրապետությունում 2-րդ անգամ մարզիկները կկրակեն «բլից» վարժությունը, որն ընդունված է միջազգային պրակտիկայում: Վարժության առաջին փորձը կատարվել է 2013թ.-ին նույն մրցաշարում:
Ֆեդերացիայի նախագահն ու ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդես եկան զեկույցով, որի ժամանակ շնորհավերոցին մրցման մեկնարկի կապակցությամբ, մարզիկներին հորդորեցին լուրջ վերաբերվել մրցաշարին, քանի որ մրցաշարից հետո հայտնի կդառնա 2016թ. ՀՀ հավաքական թիմի կազմը, ինչպես նաև նշեցին, որ հպարտությամբ և հուզմունքով են նայում մեր մարզիկներին, ովքեր զորակոչվել են բանակ և այժմ համազգեստ են կրում:
Այսօր կմեկնարկի 10մ, օդամղիչ հրացան վարժությունը: