Կարևոր իրադարձություններ

Վարչապետը պաշտոնից ազատել է Սյունիքի փոխմարզպետներին

12 Փետրվար, 2019 19:48
Վարչապետը պաշտոնից ազատել է Սյունիքի փոխմարզպետներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Սյունիքի մարզպետի տեղակալներին պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հերմինե Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման տեքստում:


Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է նաև մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Գոռ Թադևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին