ՀՀ կառավարությունը որոշել է 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21 միլիոն 600 հազար դրամ հատկացնել շաքարային դիաբետ հիվանդությամբ տառապող հիվանդ երեխաների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզների ձեռքբերմանը:
Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նշեց, որ շաքարային դիաբետով տառապող 450 երեխաների բարեգործական հիմունքներով տրամադրվել են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշող ժամանակակից սարքեր` գլյուկոմետրեր, որոնք հնարավոր է շահագործել միայն թեստ-երիզների միջոցով: