Կարևոր իրադարձություններ

Սիրիայի մի քանի շրջաններում հնարավոր է տեղական զինադադար հաստատել. ՄԱԿ

15 Հոկտեմբեր, 2015 23:12
Սիրիայի մի քանի շրջաններում հնարավոր է տեղական զինադադար հաստատել. ՄԱԿ

Եթե Սիրիայի 3-4 շրջաններում տեղական զինադադար հաստատվի` հնարավոր կլինի մարդասիրական օգնություն տրամադրել տուժած բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այդ մասին հոկտեմբերի 15-ին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղական Յան Էլիասոնը:

«Մենք ցանկանում ենք աջակցել ցանկացած ջանքերի, որոնք ուղղված են Սիրիայում տեղական զինադադար հաստատելուն»,- նշել է նա` հավելելով, որ ներկայում, երբ հնարավորություն չկա ողջ երկրում դադարեցնել ռազմական գործողությունները, անհրաժեշտ է մինչև ձմռան սկիզբը հասնել բռնությունների մակարդակի նվազեցմանը:

«Գոյություն ունեն նվազագույնը 3 կամ 4 շրջաններ, որտեղ հնարավոր է փորձել տեղական զինադադար հաստատել, և ես բոլոր կողմերին կոչ եմ անում շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է Էլիասոնը:

2011թ.-ի մարտից ի վեր շարունակվող սիրիական հակամարտության զոհերի թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, գերազանցել է 220 հազարը:

 

Լրահոս

Դիտել ավելին