Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ պաշտոնական Մոսկվան դեռեւս չի շնորհավորել Փաշինյանին

18 Դեկտեմբեր, 2018 17:25
Ինչու՞ պաշտոնական Մոսկվան դեռեւս չի շնորհավորել Փաշինյանին

Ռուսաստանը գործում է միջպետական արարողակարգի կանոններով, որի համաձայն՝ «այդպիսի» շնորհավորանքներն ընդունված չեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պաշտոնական Մոսկվան դեռեւս չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորանքները հղվում են այն բանից հետո, երբ արդեն տեղի է ունեցել նշանակումը: Մենք հետեւում ենք իշխանական կառույցների ձեւավորման ժամանակացույցին, այդ իսկ պատճառով այդտեղ հարցեր չեն առաջանում»,- ասաց դեսպանը:

Հարկ է նշել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2017 թ.-ին ապրիլի 3-ին շնորհավորական հեռագիր էր հղել այդ ժամանակվա ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով: 

ՌԴ դեսպանը հավաստեց՝ Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության ու երկկողմ հարաբերությունների զարգացման:

«Մենք շահագրգռված ենք ամենաակտիվ համագործակցության, հասնել փոխադարձ վստահության, փոխըմբռնման, միասին որոշել գործնական հարցերը»,- եզրափակեց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին