Օրեր առաջ Shabat.am-ը գրել էր, որ առողջապահության նախարարությունը ծննդկան Մերի Մարգարյանի գործով իրականացրած ներքին քննության եզրակացությունը չի փոխանցել ո՛չ գործով զբաղվող քննիչին, ո՛չ էլ տուժող կողմին:
«Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքով առողջապահության նախարարության կատարած ներքին քննության եզրակացությունն այսօր հանձնվել է քննչին»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ծննդկան Մերի Մարգարյանի իրավահաջորդի փաստաբան Մարինե Թովմասյանը:
Փաստաբանի փողացմամբ՝ այս պահին հնարավոր չէ ծանոթանալ եզրակացությանը, քանի որ այդպիսի դատավարական կարգ չկա, ստացված եզրակացությունը կցվել է քրեական գործին, իսկ եզրակացությանն ու ողջ քրեական գործերին հնարավոր կլինի ծանոթանալ նախաքննության ավարտից հետո:
Ինչ վերաբերվում է նախաքննության ավարտին փաստաբան Մարինե Թովմասյանն ասաց, որ դեռևս պարզ չէ, թե երբ է ավարտվելու նախաքննությունը, այդ կախված է քննության ընթացքից: