Կարևոր իրադարձություններ

Տուժածը փորձում էր թաքցնել, որ վրաերթի են ենթարկել

15 Հոկտեմբեր, 2015 21:43
Տուժածը փորձում էր թաքցնել, որ վրաերթի են ենթարկել

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտարարել, որ իրենց շենքի մուտքի աստիճաններից վայր է ընկել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել նրան:

Վարորդը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին