Կարևոր իրադարձություններ

Գագիկ Միրիջանյանը ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածու

14 Նոյեմբեր, 2018 20:19
Հեղինակ՝ Գագիկ Միրիջանյան
Գագիկ Միրիջանյանը ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածու

Արմավիրի մարզի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել թե, որ կուսակցության համամասնական ցուցակով է ռեյտինգային թեկնածու առաջադրվելու Արմավիրի մարզում:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ
Վերլուծելով ինձ հասցեագրված բազմաթիվ բարեմաղթանքները և նամակները՝ հասկացա, որ դեռ մեծ անելիք ունեմ Արմավիրի մարզի և մարզի բնակիչների համար: Ունենք մեծաթիվ անավարտ մնացած ծրագրեր և նոր գաղափարներ, որոնք կյանքի կոչելու համար ստեղծվել է ևս մեկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք միասին: 
Ցանկանում եմ տեղեկացնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում եմ կայացրել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվելու եմ Արմավիրի մարզից` ռեյտինգային ընտրակարգով։
Ոչինչ չի փոխվել. այս անգամ ևս` մեր ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ մարզի բնակիչը իր բոլոր հոգսերով:
Ինչպես մարզպետ եղած ժամանակ, այնպես էլ ընտրապայքարի ընթացքում կարևորելու եմ համերաշխության մթնոլորտի պահպանումը, այն մթնոլորտի, որը միասին ենք ձևավորելու:
Շաբաթը 7 օր և օրը 24 ժամ ծառայել եմ, ծառայում եմ և ծառայելու եմ միայն ու միայն հանուն մեր Հայրենիքի և Արմավիրի մարզի բարեկեցությանը։ 
Ակնկալում եմ ձեր աջակցությունը և սատարումը:
Համբերություն և առողջություն բոլորիս...
Կանխավ շնորհակալություն։

Հարգանքով՝ 
Գագիկ Միրիջանյան:

 

Լրահոս

Դիտել ավելին