Կարևոր իրադարձություններ

5 օրվա ընթացքում բնապահպանական տասնյակ իրավախախտումներ են գրանցվել

01 Նոյեմբեր, 2018 10:32
5 օրվա ընթացքում բնապահպանական տասնյակ իրավախախտումներ են գրանցվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 38 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 13.190.860 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 13-ի վերաբերյալ նշանակվել է 1.430.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրության համամաձայն, մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 32 դեպք և հաշվարկվել` 12.828.860 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, իսկ  7-ի վերաբերյալ նշանակվել է 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝                   

Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (10 քամատապալ հաճարենի, 39 քամատապալ կաղնի, 6 քամատապալ բոխի, 1 բոխի, 1 հաճարենի) վերաբերյալ հաշվարկվել է 2.830.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (7.37 խմ) վերաբերյալ հաշվարկվել է 265.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքի (23 բոխի, 5 թեղի) վերաբերյալ հաշվարկվել է 331.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 13 դեպքի (49.09խմ) վերաբերյալ հաշվարկվել է 1.120.560 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 4 դեպքի (36 թեղի) վերաբերյալ հաշվարկվել է 1.030.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքի վերաբերյալնշանակվել է 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (87 հացենի, 140 տարբեր տեսակի ծառ) վերաբերյալ հաշվարկվել է 7.215.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 բալենի) վերաբերյալ հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 5 դեպք, հաշվարկվել է  39.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 2-ի վերաբերյալ նշանակվել է  180.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արմավիր` 2 դեպքի (առգրավվել է 2 հատ կապուտ տեսակի ձուկ) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել է 500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան` 1 դեպքի (առգրավվել է 7 կգ., 750 գ. սիգ տեսակի ձուկ) վերաբերյալ հաշվարկվել է 38.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք` 1 դեպքով առգրավվել է շիկակարմիր տառեղ տեսակի 1 վիրավոր թռչուն, որի խնամքը Սյունիքի տարածքային բաժինը վերցրել է իր հսկողության տակ։

Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված իրավախախտման 4 դեպքերով հաշվարկվել է 322.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 3-ի վերաբերյալ նշանակվել է  500.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կոտայք՝ առանց ՋԹԱ թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արարատ՝ ջրային ռեսուրսների պահպանության 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:   

Վայոց Ձոր՝ ջրային ավազանի աղտոտման 1 դեպքի վերաբերյալ հաշվարկվել է322.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

 Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, որի վերաբերյալ կայացվել է վարչական տուգանքի որոշում և նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Արմավիր՝ 1 տնտեսվարող սյուբեկտ ենթարկվել է  վարչական տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով:

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.602.930 ՀՀ դրամ։   

 

Լրահոս

Դիտել ավելին