Կարևոր իրադարձություններ

Կերչ քաղաքում ինքնասպանության փորձ կատարած հայ տղային վիրահատել են երկրորդ անգամ

20 Հոկտեմբեր, 2018 22:20
Կերչ քաղաքում ինքնասպանության փորձ կատարած հայ տղային վիրահատել են երկրորդ անգամ

Ղրիմի Կերչ քաղաքի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանը, որն օրեր առաջ պոլիտեխնիկական քոլեջի ողբերգության հետևանքով ընկերուհուն կորցնելուց հետո ինքնասպանության փորձ էր արել, կրկին վիրահատվել է:

«Բադալյանը երկու անգամ վիրահատվել է և այժմ գիտակցության է եկել: Վիրահատությունները հաջող են անցել, սակայն տղան չի զգում ձեռքերն ու ոտքերը»,- հաղորդում է Mash Telegram-ալիքը:

РИА Новости-ն այսօր հայտնել էր, որ Արմեն Բադալյանը գտնվում է ծանր վիճակում:

Հիշեցնենք` ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում: Քոլեջի ուսանողը կրակ էր բացել գնդացիրով, 21 մարդ մահացել է, 50-ից ավելին` վնասվածքներ ստացել:

 

Լրահոս

Դիտել ավելին