«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այնքան էլ ուրախ չէ, որ Ալեքսիս Սանչեսը Չիլիի հավաքականի կազմում մասնակցել է երկու ամբողջական խաղի:
-Ես այնքան էլ գոհ չեմ, որ Չիլիի մարզչական անձնակազմը չի փոխարինել Սանչեսին, բայց ոչինչ չեմ կարող անել: Սանչեսն ազդրի հետ կապված խնդիրեր ունի: Նա ցանկանում էր միանալ հավաքականին: Այժմ Ալեքսիսը վերադարձել է, և մենք պետք է հետազոտենք նրան, քանի որ նա հանգստի հնարավորություն չի ունեցել:
Այս առումով միշտ բարդ իրավիճակներում ենք հայտնվում: Չիլին մասնակցում էր ընտրական խաղերի, իսկ Սանչեսը նրանց համար կարևոր ֆուտբոլիստ է: Իհարկե, նրանք ցանկանում են օգտագործել Սանչեսին, ով իր հերթին ցանկանում է օգնել հավաքականին, բայց պետք է մտածել նաև առողջության մասին:
Չեմ կարծում, թե այս հարցում փոփոխություններ կլինեն: Տեսնենք` գուցե առաջիկա խաղերում մենք հանգստի հնարավորություն տանք Ալեքսիսին,-Վենգերի խոսքը մեջբերված է «Telegraph»-ից: