Չինաստանում հնեաբանները մարդու ատամներ են հայտնաբերել, որոնք առնվազն 80.000 տարեկան են եղել: Ատամների չափերն ու ձևը ցույց են տվել, որ դրանք պատկանել են ժամանակակից մարդու տեսակի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հետազոտողները հայտնել են, որ ավելի վաղ Հարավային Ասիայում հայտնաբերված մարդու ժամանակակից տեսակի մնացորդները 45 հազար տարին չեն գերազանցել:
«Հայտնաբերվե է 47 ատամ, որոնց տարիքը հասնում է 80.000-120.000-ի: Ատամների չափն ու ձևը վկայում են, որ դրանք պատկանել են ժամանակակից մարդու տեսակի»,-ասվում է հրապարակման մեջ: