«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շուրջ համախմբվել են մի քանի քաղաքական ուժեր՝ Ժառանգություն կուսակցությունը, Հիմնադիր Խորհրդարանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը՝ ի դեմս Անդրիաս Ղուկասյանի:
Անդրիաս Ղուկասյանը Shabat.am-ի հետ զրույցում նշել էր, որ առաջնայինն իրենց համար իշխանափոխությունն է:
«Մենք ևս նմանատիպ տեսակետ ունենք, ենթադրենք, որ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարում է, որ սահամանադրական փոփոխությունները կասեցվում են: Արդյո՞ք երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, որոնք կան երկրում, կարո՞ղ են ինչ-որ բան լուծել, իհարկե ոչ: Լուծման համար հարկավոր են արմատական փոփոխություններ, իսկ այդ փոփոխությունները չենք կարող սկսել առանց իշխանափոխության, որովհետև այս իշխանություններն արդեն մի քանի անգամ ապացուցել են, որ իրենք ոչ թե բարեփոխման են ուղղվում, այլ հակառակը՝ ճգնաժամ խորացնող և նոր մարտահրավերներ են առաջացնում: Ուստի, բացի իշխանափոխությունից, որպես առաջին քայլ ես այլ ճանապարհ ևս չեմ տեսնում»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Ժառանգություն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Պատգամավորի խոսքով, եթե մինչ սահամանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դրվելը, իշխանափոխություն լինի և ժամանակավոր կառավարություն նշանակվի , բնականաբար հանարաքվեն չեղյալ կհամարվի:
Մեր հարցին, մինչ դեկտեմբերի 6-ը՝ հանրաքվեի օրը, հաշված օրեր են մնացել, նոր ձևավորված ճակատը կկարողանա՞ հավաքել այն բազմությունը, որը կասի ոչ սահմանդրական բարեփոխումների նախագծին, պատգամավորը պատասխանեց.
«Մեր նպատակը ոչ թե սահամանդրությանը գնալն ու ոչ ասելն է, այլ այնպիսի իրավիճակի հանգելն է, որ անհրաժեշտություն առաջանա ստեղծել ժամանակավոր կառավարություն և իշխանափոխության գործընթացը սկսված լինի: Իհարկե շատ կարճ ժամանակ է մնացել մեր գործողությունների համար, բայց եռանդուն աշխատելու դեպքում կարծում եմ, որ հնարավոր կլինի այդ խնդիրը լուծել, բայց իշխանությունները մեզ շատ են օգնում իրենց ապաշնորհ գործունեությամբ, օր օրի ժողովրդի մոտ վրդովմունքը մեծացնելով դեպի ժողովուրդը»: