Կարևոր իրադարձություններ

Վիլյան, ըստ ամենայնի, ձմռանը Եվրոպա կվերադառնա

15 Հոկտեմբեր, 2015 17:34
Վիլյան, ըստ ամենայնի, ձմռանը Եվրոպա կվերադառնա

Եվրոպական մի շարք ակումբներ մտադիր են ձմռան տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարային հիմունքներով ձեռք բերել «Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյային:

«El Economista»-ի հաղորդմամբ 33-ամյա իսպանացում մտադիր է ձեռք բերել վերջինիս նախկին ակումբը՝ «Բարսելոնան»: Ըստ պարբերականի՝ Վիլյայով խորապես հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»:

«Ես անընդհատ առաջարկներ եմ ունենում: Քանի որ «Նյու Յորք Սիթին» փլեյ-օֆֆում չի խաղալու, ուստի ես համաձայն եմ վարձավճարով այլ թիում խաղալ»,- ասել է Վիլյան El Murciélago»-ին տված հարցազրույցում:

ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում Վիլյան մասնակցած 28 խաղերում 17 գոլ է խփել:

 

Լրահոս

Դիտել ավելին