Կարևոր իրադարձություններ

Երևանի գարեջրի փառատոնին կազմակերպվել է 50-ից ավելի մրցույթ

25 Օգոստոս, 2018 11:50
Հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Երևանի գարեջրի փառատոնին կազմակերպվել է 50-ից ավելի մրցույթ

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց Գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը: Այցելուների համար փառատոնի 5 ժամանոց ծրագրի ընթացքում կազմակերպվել են 50-ից ավելի մրցույթներ, որոնց մասնակցում էին ինչպես համաքաղաքացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները:

Փառատոնի ընթացքն ուղեկցվեց հայկական էստրադայի սիրված երգիչների ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն էր Արամ MP3-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին