Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների մասնագետների միջև ֆինանսական ապահովման և հաշվառման կազմակերպման հարցերով երկկողմ աշխատանքային հանդիպմանը հոկտեմբերի 15-16-ը կմասնակցեն ՀՀ ՊՆ ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: