Կարևոր իրադարձություններ

Նարգիլեն ծխախոտից վտանգավոր է առողջության համար. գիտնականներ

05 Օգոստոս, 2018 11:00
Նարգիլեն ծխախոտից վտանգավոր է առողջության համար. գիտնականներ

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները համեմատել են նարգիլեի վնասը առողջությանը ծխախոտի վնասի հետ: Հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են բուհի կայքում:

Պարզելու համար նարգիլեի «օգտակարությունը»՝ գիտնականները 48 կամավորականների առաջարկել են այն ծխել 30 րոպե: Այդ ընթացքում չափել են փորձի մասնակիցների սրտի ռիթմը, զարկերակային ճնշումը, ինչպես նաև արյան մեջ նիկոտինի մակարդակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ օգտագործման մեկ սեանսը ավելացրել է սրտի կծկումների հաճախականությունը րոպեում 16 զարկ, ինչպես նաև բարձրացրել է զարկերակային ճնշումը:

Գիտնականները նշել են, որ այդ ցուցանիշները համապատասխանում են սովորական ծխախոտ ծխողների տվյալներին՝ դրանով իսկ հերքելով նարգիլեի անվտանգ լինելը:

Մասնագետները նկատել են նաև, որ նարգիլեի մեջ ավելի շատ են արհեստական նյութերը, որոնք նույնպես ազդում են առողջության վրա՝ մի քանի անգամ բազմապատկելով «մրգային ծխի» վտանգավորությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին