Կարևոր իրադարձություններ

Ոստիկանը, տեղյակ լինելով, որ կինը հղի է, հարվածնել է որովայնին

15 Հոկտեմբեր, 2015 16:09
Ոստիկանը, տեղյակ լինելով, որ կինը հղի է, հարվածնել է որովայնին
Քաղաքացի Նարե Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը մարմնավաճառությամբ զբաղվելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին տանելու նպատակով հրավիրել է իրեն նստել ծառայողական ավտոմեքենան:
 
Ըստ ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդագրության՝ կինը հրաժարվել է, ապա ոստիկանության նույն աշխատակիցը տեղյակ լինելով, որ գտնվում է հղիության շրջանում, ձեռքերով հարվածներ է հասցրել որովայնին և հարկադրաբար նստեցնելով ավտոմեքենան` բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
 
Քաղաքացի Նարե Ն.-ի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին