Կարևոր իրադարձություններ

Որպես անհետ կորած որոնվում է 28-ամյա Վարդան Հարությունյանը

03 Օգոստոս, 2018 17:08
Որպես անհետ կորած որոնվում է 28-ամյա Վարդան Հարությունյանը

Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Վարդան Հարությունյանը հուլիսի 29-ին, ժամը 15-ի սահմաններում, տնից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Վարդան Հարությունյանի հասակը մոտ 165-ից 170 սմ է: Հագին եղել է սպորտային տաբատ, կապույտ շապիկ, սև սպորտային կոշիկներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Անհետ կորածի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունից խնդրում են դիմել Ստեփանավանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 094-72-78-55 կամ 099-72-78-55 հեռախոսահամարներով:

 

Լրահոս

Դիտել ավելին