Կարևոր իրադարձություններ

«94-րդ րոպեին անջատեցի եզրափակիչի հեռարձակումը, որ չտեսնեմ, թե ինչպես են ֆրանսիացիները տոնում հաղթանակը». Կուրտուա

19 Հուլիս, 2018 00:00
«94-րդ րոպեին անջատեցի եզրափակիչի հեռարձակումը, որ չտեսնեմ, թե ինչպես են ֆրանսիացիները տոնում հաղթանակը». Կուրտուա

Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոստովանել է, որ մինչև վերջ  չի դիտել 2018 թ. Աշխարհի գավաթի եզրափակչի Ֆրանսիա- Խորվաթիա (4:2) հանդիպումը:

«Ես դիտեցի եզրափակիչը, բայց  94-րդ րոպեին անջատեցի եզրափակչի հեռարձակումը, որ չտեսնեմ, թե ինչպես են ֆրանսիացիները տոնում հաղթանակը:

Երբ իմ ընկերներն ասացին,  որ նվաճել եմ  աշխարհի գավաթի լավագույն դարպասապահի մրցանակը, դարձյալ միացրի հեռուստացույցը:

Դա մեծ պատիվ է: Ես ուրախ եմ, որ կարողացա  հաճախ օգնել թիմին, բայց այս մրցանակն ինձ համար կարևոր չէ, ես ցանկանում էի, որքան հնարավոր է՝ շատ փուլեր անցնել մրցաշարում»,- ասել է Կուրտուան:

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը 2018 թ. Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում պարտվեց Ֆրանսիային (0:1): Բելգիայի հավաքականը 3-րդ տեղն է գրավել մրցաշարում՝ հաղթելով Անգլիային (2:0) երրորդ տեղի համար խաղում:

 

Լրահոս

Դիտել ավելին