Կարևոր իրադարձություններ

Ինչու Ծառուկյանը չէր ներկայացել սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը

06 Հոկտեմբեր, 2015 17:00
Ինչու Ծառուկյանը չէր ներկայացել սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի Ազգային ժողովը երեկ ընդունել է սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Նախագծին կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10 և ձեռնպահ 3 պատգամավոր:
Եղել են նաև պատգամավորներ, ովքեր բացայակել են նիստից, ասել է թե «խուսափելով սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունից:
Բացակա պատգամավորների թվում է նաև ԲՀԿ նախկին նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, իր բնորոշմամբ,  ասաց միայն իրականությունը:

«Երեկ մենք աշխատանքային այցով Արմավիրի մարզում էինք և այնտեղ խնդիր կար հասունացած խաղողագործների և խաղողեմթերման գործընթացի հետ կապված: Կուտակումներ կային և խնդիրը ներկայացվել էր պարոն Ծառուկյանին: Տեղում լուծում տալու նպատակլով երեկ այցելել էինք Արմավիրի մարզ և բավականին երկար հանդիպում է տեղի ունեցել խաղողագործների հետ»,-ասաց նա:

Հետաքրքվեցինք նաև, թե ինչու առհասարակ այս նստաշրջանին Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել ԱԺ, ինչին ի պատասխան, Ծառուկյանի մամլո խոսնակը նշեց, որ յուրաքանչյուր բացակայություն ունի իր օբյեկտիվ բացատրությունը:

Այն հանգամանքը, որ առհասարակ Գագիկ Ծառուկյանն ավելի քիչ է ներկայանում ԱԺ նիստերին, քան մյուս պատգամավորները, նրա մամլո խոսնակը բացատրեց Գագիկ Ծառուկյանի գործնական զբաղվածությամբ, հղում կատարելով Ծառուկյանի մյուս՝ Օլիմպիական  կոմիտեի նրա գործառույթներին, զբազվածությանը, գործողումներին, ինչպես նաև որպես  Մուլտի գրուպ հիմնադիր  տարբեր ոլորտենրում ունեցած զբաղվածությանը:

Դիտարկմանը, թե գուցե այս կերպ Ծառուկայնը նաև խզում է իր վերջին կապերը քաղաքականության հետ, Տոնոյանը նշեց, թե որևէ գնահատական չի կարող տալ. «Պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ մեծ քաղաքականությունից հեռանում է, սակայն ընթացիկ կոնկրետ այս գործառույթի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել»:

Մեր պնդմանը, թե չի ստացվում արդյոք որ սահմանադրական բարեփոխումների այս ընթացքում, երբ երկիրը կանգնած է լուրջ խնդիրների ու փոփոխությունների առջև, գործնական հարցերը առաջին պլան են մղվում, Ծառուկյանի խոսնակը արձագանքեց. «Փետրվարյան իրադարձություններից և Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականությունից հեռանալու հայտարարությունից հետո, սահմանարդական փոփոխությունների հարցը պարոն Ծառուկյանի օրակարգում չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին