Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,06
    7,36

Կարևոր իրադարձություններ

Համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի և Գերմանիայի միջև խթանել բազմոլորտ համագործակցությունը․ Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

05 Հունիս, 2018 17:19
Համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի և Գերմանիայի միջև խթանել բազմոլորտ համագործակցությունը․ Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: 
Վարչապետը կարևորել է հայ-գերմանական գործընկերության զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է քայլեր ձեռնարկել, որոնք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: «Մենք ողջունում ենք Գերմանիայի կողմից Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը: Պատրաստ ենք համատեղ աշխատանքով նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների համագործակցությունը, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ներդրումների ներգրավմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաև մեր երկրում տարբեր ուղղություններով նախատեսվող բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության անհրաժեշտությունը: 
Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի և Գերմանիայի միջև խթանել բազմոլորտ համագործակցությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ են այնպիսի նախաձեռնություններ, որոնք կխթանեն տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացումը: Մաթիաս Քիսլերը հեռանկարային է համարել փոխգործակցությունն արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի և այլ ոլորտներում: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադառնալով ընտրությունների մասին հարցին՝ վարչապետը կարևորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխությունների իրականացումը, որոնք կերաշխավորեն դրանց ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին