Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. հարձակվել ու ծեծի են ենթարկել 34-ամյա փաստաբանին

02 Հունիս, 2018 11:11
Արտակարգ դեպք Երևանում. հարձակվել ու ծեծի են ենթարկել 34-ամյա փաստաբանին

Shamshyan.com-ը գրում է․ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Երեկոյան Երևանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հովհաննիսյանը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել իր հետ, որի ընթացքում իրեն անծանոթ անձը անհիմն հարձակվել է իր վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժետ օպերատիվ միջոցառումներ՝ պարզել են Կ. Հովհաննիսյանի հետ անհիմն վիճաբանած և նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը. նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Մհեր Գրիգորյանն է, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին