Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ խաղը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ:
Նրա օգնականները կլինեն Բոյան Ուլը և Տոմաժ Կլանչնիկը: Չորրորդ պաշտոնյան է Անդրաժ Կովաչիչը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Միտյա Ժգանեցը և Ռոբերտո Պոնտիսը: