Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Կուրթանում. Փրկարարները չեն կարողանում գտնել տանտիրոջ դին

15 Հոկտեմբեր, 2015 09:56
Հրդեհ Կուրթանում. Փրկարարները չեն կարողանում գտնել տանտիրոջ դին

Լոռու մարզի Կուրթան գյուղի տներից մեկում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է տան միակ բնակիչը՝ 85-ամյա Սուրեն Գ.-ն:

ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացել են ժամը 06.50-ին: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհ է բռնկվել Կուրթան գյուղի «Ջաղացներ» կոչվող թաղամասի Սուրեն Գ.-ին պատկանող բնակելի տանը: Ներսում հայտնաբերվել է 85-ամյա Սուրեն Գ.- դին:

Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ տունն ամբողջովին այրվել է, փրկարարները չեն կարողանում հանել 85-ամյա ծերունու դին:

«Գյուղում մենակ էր ապրում, երեխաներն ամուսնացել են, երկուսը՝ Ռուսաստանում են բնակվում, երկուսն էլ Վանաձորում»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ հրդեհի պատճառներն անհայտ են:

Նշենք, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07.45-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին