Կարևոր իրադարձություններ

Բոլոր քայլերը պետք է ձեռնարկենք, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն. Նիկոլ Փաշինյան

09 Մայիս, 2018 18:26
Բոլոր քայլերը պետք է ձեռնարկենք, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը, պատասխանելով  լրագրողների հարցին, թե ինչպես է պատրաստվում երկիրը մենաշնորհներից ազատել, ասաց, որ երեկ ՊԵԿ ղեկավարին էր հրավիրել և հստակ հանձնարարական տվել, որ հանրապետություն որևէ ապրանքատեսակի ներկրման խոչընդոտը բացառվի:
«Ես հենց վաղը պատրաստվում եմ ստուգել այս հանձնարարականի իրականացումը և հույս ունեմ՝ պատշաճ իրականացված կլինի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա, ըստ Փաշինյանի՝ գուցե ներկրման որևէ արգելք գոյություն չունի: 

«Բայց պետք է հոգ տանել, որ այդ հնարավորությունն օգտագործվի: Կարող են լինել իրողություններ, որոնք կխոչընդոտեն այդ հնարավորության օգտագործումը: Մենք մտադիր ենք զատորոշել այդ խոչընդոտները և վերացնել նաև դրանք»,-ասաց նա:

Հարցին, թե  նա հայտարարել էր, որ բիզնեսը կտարանջատի քաղաքականությունից, սակայն ԱԺ-ում նրա օգտին քվեարկեցին  բիզնեսը ներկայացնող ՀՀԿ-ական պատգամավորները, արդյո՞ք այդ փաստը կկաշկանդի նրան ավելի ազատ գործել, Փաշինյանը պատասխանեց. «Պետք է արձանագրել իրողությունը, որ դե ֆակտո ինձ ՀՀ վարչապետ ընտրել է ՀՀ ժողովուրդը, սա է իրողությունը, հետևաբար ԱԺ-ում տեղի ունեցած որևէ իրադարձություն ինձ չի կարող կաշկանդել»:

Հարցին, թե  Արարատ Միրզոյանը նշել էր, որ Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի, արդյո՞ք դա թիմային որոշում է, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարություն արել է և ասել, որ բոլոր քայլերը պետք է ձեռնարկեն, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն և այդ հարցերը լուծվեն օրենքով նախատեսված շրջանակներում: 


 

 

Լրահոս

Դիտել ավելին