Կարևոր իրադարձություններ

«Փոփոխությունները չպետք է լինեն՝ հին կուռքերը նորերով փոխարինելով». Նաիրա Զոհրաբյան

08 Մայիս, 2018 13:52
«Փոփոխությունները չպետք է լինեն՝ հին կուռքերը նորերով փոխարինելով». Նաիրա Զոհրաբյան

«Կարծում եմ՝ մենք ինչ-որ էջ փակեցինք և նոր էջ ենք բացում»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը և ամբողջ քաղաքական թիմը, որը ստանձնելու է պատասխանատվություն, ամենայն պատասխանատվությամբ զբաղվելու է այն բոլոր խնդիրներով, որոնց մասին խոսեց Ն. Փաշինյանն իր ելույթում. «Մենք բոլորս կաշխատենք ամեն ինչում նեցուկ լինել: Մեր երկրում քննադատությունը փակ դրսևորում է ունեցել, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը և այն քաղաքական թիմը, որ գալիս է իշխանության, ամեն ինչ պետք է անի, որ բաց խոսքը ՀՀ-ում տեղ գտնի: Հուսանք՝ վաղը մենք ապրելու ենք նոր և լավ Հայաստանում»:

 

Լրահոս

Դիտել ավելին