Եգիպտոսի կառավարությունը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում, որպեսզի 3 միլիարդ ԱՄՆ դոլարի կրեդիտ վերցնի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալության պաշտոնական կայքին:
Եվս 500 միլիոն ԱՄՆ դոլար Եգիպտոսի կառավարությունը հույս ունի ստանալ Աֆրկյան զարգացման բանկից: Ինչպես հաղորդվում է, այս գումարները հարկավոր են, որպեսզի փակվի բյուջեի պակասը:
Բյուջեի դեֆիցիտը այս տարի Եգիպտոսում կազմել է 8,9%: