Կարևոր իրադարձություններ

Կցանկանայի ամուր գրկել ու համբուրել եղբորս. «Որոգայթի» Գոքորն այսօր կդառնար 41 տարեկան

14 Հոկտեմբեր, 2015 23:00
Կցանկանայի ամուր գրկել ու համբուրել եղբորս. «Որոգայթի» Գոքորն այսօր կդառնար 41 տարեկան

Aysor.am-ը գրում է,

Ժամանակին ամենառեյտինգային սերիալներից մեկի՝ Շանթ հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալի Գոքորի դերակատար Գեղամ խանդիլյանն այսօր կդառնար 41 տարեկան: Սակայն ճակատագիրը դաժան գտնվեց. 6 տարի առաջ նա ավտովթարի զոհ դարձավ…

Aysor.am-ը զրուցել է իր միակ կերպարով սիրված դերասանի քրոջ՝ Դիանա Խանդիլյանի հետ, որ սիրով էր հիշում եղբոր հետ կապված ամեն մի ակնթարթը. Դիանան մեկ ժպտում էր, մեկ տխրում, մեկ էլ արտասվում:

-Դիանա, ինչպե՞ս, ո՞ւմ հետ էր սիրում անցկացնել իր ծննդյան օրը Գեղամը:

-Սիրում էր ընկերների և ընտանիքի հետ անցկացնել:

-Միշտ խոսում էին, որ Գեղամը «ուտող-խմող» անձնավորություն էր, այդպե՞ս է:

-Այո: Ինձ թվում է՝ հայերի մեծամասնությունը սիրում է «ուտուշ-խմուշը»: Գեղամը սիրում էր շփվել մարդկանց հետ: Դա էր պատճառը, որ երբ մնտնում էր ինչ-որ տեղ՝ հաց ուտելու՝ ամեն սեղանից կանչում էին ու մի-մի բաժակ խմեցնելով՝ պտտացնում ամբողջ ռեստորանով (ժպտում է):

-Ծննդյան տոնի կազմակերպումը վստահում էր Ձեզ և մայրիկի՞ն, թե՞ նախընտրում էր դրսում նշել:

-Նայած… Երբ մենակ էր մնացել՝ առանց ընկերների, տանն էինք նշում: Հիշում եմ, իր 25-րդ տարեդարձին, երբ նա չէր աշխատում՝ չգիտեր ինչ անել, տխուր էր շատ: Ես այդ ժամանակ աշխատում էի, բայց դե այնպես չէր, որ մեծ եկամուտներ ունեի: Գնացի, թաքուն պարտք արեցի, շատ գնումներ արեցի ու գնացի տուն: Դա մեծ անակնկալ էր իր համար (ժպտում է): Շա՜տ ուրախացավ, նշեցինք իր 25-ամյակը...

-Նա է՞լ հոգատար եղբայր էր:

-Այո հոգատար էր: Ես դա արել եմ այն բանից հետո, երբ ես 20 տարեկան էի դառնում, բայց հնարավորություններ չունեինք: Գեղամը պարտք արեց, ծնունդս ակումբում նշեց, որ չտխրեմ… Այնպես որ, մենք միշտ միմյանց լրացրել ենք:

-Նշեցիք, որ Գեղամը մի պահ մենակ էր մնացել՝ առանց ընկերների… Ինչո՞ւ, ուր էին ընկերները:

-Բոլոր ընկերները «ցրվեցին» տարբեր երկրներ, հարազատ ընկեր չմնաց…

-Գեղամն ունե՞ր վատ սովորություններ:

-Իհարկե, ինչպես բոլոր նորմալ մարիկ, նա էլ զուրկ չէր դրանցից. Միշտ իր ասածն էր անում: Չնայած՝ լսում էր խորհուրդները: Չգիտեմ, վատ սովորություն էր, թե ոչ, բայց սիրում էր առաջինն ուրիշին օգներ, հետո նոր իր կամ մեր մասին մտածեր (ժպտում է): Նաև համբերատար էր, բայց երբ համբերության բաժակը լցվում էր՝ բռնկվում էր: Թեև, հետո շուտ ներում էր: 

-Իսկ բնույթով ռոմանտի՞կ էր, սիրո՞ւմ էր անակնկալներ մատուցել կամ ստանալ:

-Շա՜տ ռոմանտիկ էր: Չնայած, դա դրսևորվում էր միայն աղջկա հետ հարաբերություններում, նաև՝ տանը, ընտանիքում: Շատ նվերներ է ստացել ու շատ էլ նվիրել: Երկու պրոցեսն էլ սիրում էր:

-Ի՞նչ նվերներ էր նախընտրում:

-Ամեն տեսակի: Գիտեք, Գեղամը հասարակ մարդ էր, նույնիսկ երբ գրիչ էին նվիրում, բերում էր տուն ու խնամքով դնում մյուս նվերների կողքին: Ամեն մի փոքր բան իր համար շատ կարևոր է եղել: 

-Կա՞ մի նվեր, որը այդ տարիների ընթացքում նրան ամենաշատն էր ուրախացրել:

-Հստակ չեմ կարող հիշել, որովհետև իր համար անկարևոր նվերներ չկային… Թեև, կար մի փափուկ փիղ, որը նորից գնել էի իր 25-րդ տարեդարձին: Շատ թանկ էր, 5 տարի հետո հայտնաբերեցինք, որ այդ փիղը նաև ձայն էր հանում (ժպտում է):

-Հիշո՞ւմ եք նրա վերջին ծննդյան տարեդարձը…

-(Տխրում է) Ես իր վերջին տարեդարձին Հայաստանում չեմ եղել: Նոր տարուն եմ եկել, Գեղամն էլ Շայմ Էլ Շեյխում էր: Առաջին անգամ առանց մեզ, տանից հեռու անցկացրեց նոր տարին: ԻՍկ իմ ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին, վերջին անգամ միասին նշեցինք… Շատ ուրախ էր, մեծավարի, կազմակերպված: Ինձ հարցրեց՝ ռեստորանո՞ւմ, թե՞ տանը կցանկանամ նշել, ես էլ նախընտրեցի տունը: Ինքը չէր սիրում նկարվել, բայց այդ օրը շատ նկարվեցինք… Չգիտեինք, որ վերջինն է…

-Դիանա, ի՞նչ երազանքներ, նպատակներ ուներ:

-Արդեն իր երազանքների կեսը կատարել էր, անցել էր մյուս հատվածին…Ցավոք՝ կիսատ մնաց: Նպատակ ուներ ընտանիք կազմել: Նաև ուզում էր առաջին իսկ հնարավորության դեպքում օգնել մանկատան երեխաներին: Շների կացարան էր ուզում բացել…

-Գիտեմ, որ դժվար հարց է,բայց.. իրենից հետո ինչպե՞ս եք անցկացրել իր ծննդյան օրերը, ինչպե՞ս եք անցկացնելու այս օրը…

-Ես Իտալիայում եմ նշում, մայրս՝ Երևանում: Իհարկե, ինչպես այսօր, մայրս միշտ առաջինը տորթով գնում է Գեղամի «մոտ»՝ «շնորհավորում»: Այնուհետև տանը հավաքվում են մոտ ընկերներն ու մոտ հարազատները: Տարբեր երկրներից զանգում են իր երկրպագուներն ու շնորհավորում:

Շարունակությունը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին