ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպմանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը՝ մասնավորապես ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքման համատեքստում:
ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում: Հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյանները վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը: Քննարկվել է հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության, կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություն կբացեն Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության համար: Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություների ընդլայնմանը, էներգետիÕ �այի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին և հումանիտար ոլորտի, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին: Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլոկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրերի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ հույս հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն սահմանված ժամանակացույցին համաձայն՝ 2018 թվականին»,- նշեց ՀՀ վարչապետը:
Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծի առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և տնտեսական աճի ապահովման հացում, ինչպես նաև՝ մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման կարևոր խնդիրը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը՝ որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունավետ միջոց:
Էսհաղ Ջահանգիրին իր հերթին նշեց, որ տնտեսական բնագավառում Իրանի հաջողությունները «5+1» բանակցությունների շրջանակում նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար՝ բացելով նոր բնագավառներ:«Հայաստանի միանալը Եվրասիական տնտեսական միությանը նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը և հատկապես «Արաքս» տնտեսական ազատ գոտու գոյությունը ևս դրական պայմաններ են ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար»,- ը նդգծեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը: