Կարևոր իրադարձություններ

Այդ զրպարտությունն իմ կյանքն իրական դժոխքի է վերածել. Նիկոլա Սարկոզի

22 Մարտ, 2018 15:48
Այդ զրպարտությունն իմ կյանքն իրական դժոխքի է վերածել. Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական դատախազության աշխատակիցներին հայտարարել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքներն իր կյանքը դժոխք են դարձրել, այս մասին հաղորդում է  BBC-ն:

«Այդ զրպարտությունն իմ կյանքն իրական դժոխքի է վերածել»,- ասել է նա և հավելել, որ իրեն մեղադրում են առանց որևէ ապացույցի: 

Սարկոզին հայտարարել է, որ իր լիբիացի մեղադրողները փորձում են վրեժ լուծել իրենից 2011 թվականին Մուամմար Քադաֆիի ռեժիմի տապալմանը հանգեցրած ապստամբության ժամանակ ֆրանսիական ռազմական ինքնաթիռներ կիրառելու իր որոշման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել արտասահմանից իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով:

Նիկոլա Սարկոզին հերքում է մեղադրանքները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին