Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել «Պեկին» ռեստորանում

07 Հոկտեմբեր, 2015 11:03
Հրդեհ է բռնկվել «Պեկին» ռեստորանում

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 03.24-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող «Պեկին» ռեստորանում:

Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է ռեստորանի սենյակներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.43-ին, մարվել՝ 03.57-ին: Պարզվել է , որ հրդեհը բռնկվել է «Պեկին» ռեստորանի խոհանոցում: Այրվել են մեկ լվացքի մեքենա` մասնակի, մեկ համակարգիչ` ամբողջությամբ, կուտակված թաղեր` 0.5 խմ և խոհանոցային պարագաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին