Ուկրաինայի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն դարձած բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը. ով նախատեսում է հանդես գալ գերծանր քաշային կարգում, կարծիք է հայտնել աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ հավանական մենամարտի մասին։
-Կարո՞ղ եմ ես նոկաուտի ենթարկել Կլիչկոյին։ Կարող եմ։ Բայց կարծում եմ, որ այս ամենը դեմագոգիա է։ Վովան ուժեղ է և նորմալ մարդ։
Կարծում եմ՝ այդ մենամարտը տեղի չի ունենա։ Նրա տարիքն արդեն այն չէ։ Իսկ ես հարգում եմ ծերուկներին։ Ուրիշի ուղեբեռի հաշվին ճամփորդել չի կարելի,-ասել է Ուսիկը։