Կարևոր իրադարձություններ

Բախումներ՝ Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև

21 Փետրվար, 2018 12:06
Բախումներ՝ Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև

Թուրքիայի զինված ուժերը հրետանուց կրակ են բացել Աֆրին մտած Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանումների վրա։ Այդ մասին հայտնում է «Demokrathaber» լրատվամիջոցը՝  հղում անելով սիրիական «Sana» լրատվական գործակալությանը։

Աղբյուրի պնդմամբ՝ հրետակոծումից հետո կառավարական ուժերը նահանջել են։ Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 3 սիրիացի զինվոր։

Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Սիրիայի կառավարական ուժերին թիրախավորելը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Մակեդոնիայի նախագահ Գեորգ Իվանովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը մասնավորապես  դրա վերաբերյալ ասել է.

«Փետրվարի 20-ին երեկոյան  Աֆրինի ուղղությամբ շարժվել է  ավտոշարասյուն, որոնց մեջ են եղել շիական խմբավորումներ, սակայն մեր հրետանու գործողությունների արդյունքում  նրանք ստիպված եղան նահանջել»։

Հիշեցնենք, որ թուրք պաշտոնյաները զգուշացրել էին, որ, եթե Սիրիայի կառավարական ուժերը աջակցություն ցուցաբերեն Սիրիայի քրդերին, որոնց դեմ  թուրքական կողմը արդեն շուրջ 1 ամիս է ինչ Աֆրինում ռազմական գործողություն է իրականացնում, ապա դա վատ հետևանքներ է ունենալու։  

 

Լրահոս

Դիտել ավելին