Կարևոր իրադարձություններ

ՀԷՑ-ի մամլո խոսնակը հերքում է տարածված տեղեկությունները

14 Հոկտեմբեր, 2015 14:53
ՀԷՑ-ի մամլո խոսնակը հերքում է տարածված տեղեկությունները

Որևէ մեկնաբանություն չենք տալու, ամեն անհեթեթ բան,բնականաբար, չենք կարող մեկնաբանել: Տարածված տեղեկությունները անհեթեթություն են:

Shabat.am-ի հետ զրույցում այսօր ՀԷՑ-ի շուրջ տարածված տեղեկությունների մասին ասաց ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանը:

Հիշեցնենք, որ մամուլի այսօրվա հրապարակումներից մեկի համաձայն, ՀԷՑ-ի շուրջ հնարավոր է նոր գործընթացներ տեղի ունենան: Ըստ այդ տեղեկությունների, ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի մասնագետները հաստիքացուցակներ են գտել, որոնց համաձայն ընկերությունում բազմաթիվ աշխատակիցներ են գրանցված, որոնք աստղաբաշխական աշխատավարձեր են ստացել, սակայն իրականում որևէ առնչություն չունեն ՀԷՑ-ի հետ, պարզապես ՀԷՑ-ից աշխատավարձ են ստացել անհասկանալի հիմունքներով: Բացի դա, նոր մասնագետները կրիմինալ մախինացիաներ են հայտնաբերել նաև հոսանքի գնման և իրացման գործարքներում:

«Որևէ կերպ չեմ մեկնաբանի, նման հարպակումներ էլի են այս ընթացքում եղել, լինում, հնարավոր է ոչ կոնկրետ այդ տեղեկատվությամբ, բայց այդ կոնտեքստի մեջ: Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»,-պնդեց ՀԷՑ-ի մամլո խոսանկը:

 

Լրահոս

Դիտել ավելին