Կարևոր իրադարձություններ

Գորբաչովը կոչով դիմել է Պուտինին և Թրամփին

14 Դեկտեմբեր, 2017 17:00
Գորբաչովը կոչով դիմել է Պուտինին և Թրամփին

ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը կոչով դիմել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:

«Աշխարհն աղետի շեմին է. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներին կոչ եմ անում աշխարհն ազատել զանգվածային ոչնչացման զենքից»,- ասել է նա La Repubblica պարբերականին տված հարցազրույցում:

Գորբաչովի խոսքով` միջուկային պատերազմն անթույլատրելի է:

«Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ միջուկային պատերազմի ռիսկը հսկայական է: Սպառազինման մրցավազքն արդեն իրական է, այն աշխարհի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- ասել է նա:

Գորբաչովը Պուտինին և Թրամփին ևս մեկ անգամ հորդորել է իրենց ձեռքը վերցնել միջուկային զինաթափման գործընթացի վերահսկումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին