Կարևոր իրադարձություններ

Բարսելոնայի համար Նոլիտոն պատրաստ է մերժել Արսենալի գրավիչ առաջարկը

14 Հոկտեմբեր, 2015 13:04
Բարսելոնայի համար Նոլիտոն պատրաստ է մերժել Արսենալի գրավիչ առաջարկը

«Սելտայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Նոլիտոն երազում է կատալոնական «Բարսելոնայում» հանդես գալու մասին,- այդ մասին տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն։

 
29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։ «Զինագործներն» առաջարկել են եռապատկել նրա աշխատավարձը, սակայն Նոլիտոն մտադիր է եւս մեկ ամիս սպասել «Բարսելոնայից» առաջարկ ստանալու համար։
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի չեմպիոնը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։
 

Լրահոս

Դիտել ավելին