Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում այսօր

14 Հոկտեմբեր, 2015 10:00
Եղանակը Հայաստանում այսօր

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: 15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Երևանի հոկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   27.80C (1997 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       0.80C (1999 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  14.00C
 

Լրահոս

Դիտել ավելին