Կարևոր իրադարձություններ

«Թոշակի կարգ տվող հանձնաժողովը կրկին մերժել է ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողին»

16 Հոկտեմբեր, 2017 14:16
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Թոշակի կարգ տվող հանձնաժողովը կրկին մերժել է ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողին»

Հրավիրում եմ լրագրողների ուշադրությունը:
Ապրիլյան պատերազմի մասնակից, բազմաբեկորային վիրավորում ստացած և զորացրված ժամկետային զինծառայողը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որպեսզի անարդարությունը վերականգնվի և վիարվորված զինծառայողը թոշակի կարգ ստանա: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել էր պատկան մարմիններին, որպեսզի կրկնակի փորձաքննություն անցկացնեն վիրավորված զինծառայողի համար: Հավուր պատշաճի անցել է կրկնակի բուժզննումը, ստացել է էպիկրիզ նոր բացահայտված հիվանդություններով հանդերձ, սակայն թոշակի կարգ տվող հանձնաժողովը կրկին մերժել է բազմաբեկորային վիրավորում, գանգուղեղային տրավամա, աչքի տեսանելիության անկում և թոքային հիվանդություն ունեցող ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողին:

 

Լրահոս

Դիտել ավելին