Կարևոր իրադարձություններ

Սմբատ Հակոբյանը Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցի ձայնագրությունը չունի՞. «Ժողովուրդ»

14 Հոկտեմբեր, 2015 08:33
Սմբատ Հակոբյանը Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցի ձայնագրությունը չունի՞. «Ժողովուրդ»

«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը դեռեւս իրավապահներին չի տրամադրել իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի զրույցի ձայնագրությունը: Խոսքն այն զրույցի մասին է, որը Հակոբյանը ներկայացրել էր լրագրողներին եւ դրա հիման վրա հայտարարել, որ իր կարծիքով իրեն ծեծողների հովանավորը հենց Ռուբեն Հայրապետյանն է: Միջադեպից անցել է շուրջ երեք շաբաթ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, Սմբատ Հակոբյանը քննիչներին չի տրամադրել վերը նշված ձայնագրությունը:

Իսկ թե ինչու իր խոսքերը ապացուցող փաստը չի ներկայացնում, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ վերջինիս հեռախոսահամարը անջատված է: Իսկ նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ինքը իրավասու չէ, որեւէ բան հայտնել, թե ինչ ապացույցներ ունեն իրավապահ մարմինները, ով ինչ է նրանց տրամադրել, կամ չի տրամադրել: Ըստ փաստաբանի՝ երկու օրից Սմբատ Հակոբյանն անձամբ կպատասխանի բոլոր հարցերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին