Ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայում 88 թռիչք են իրականացրել՝ հարված հասցնելով «ԻՊ»-ի 86 դիրքի: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ հարված է հասցվել Ռաքքայում, Համայում, Իդլիպում Լաթաքիայում, Հալեպում: Հալեպում ռազմական ինքնաթռները ոչնչացրել են «ԻՊ»-ի 2 դաշտային շտաբ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Այս պահի դրությամբ թռիչքների թիվը ռեկորդային է, քանի որ հոկտեմբերի 8-ին այն կազմում էր 67: